Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Աշխարհը պտտվում է երեք գերտերությունների շուրջ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան

Աշխարհը պտտվում է երեք գերտերությունների շուրջ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան
24.09.2026 | 10:42

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են:

Ընդհանուր ելույթներ, հասցեական ու անհասցե կոչեր և ոչ մի կոնկրետ առաջարկություն: ՄԱԿ-ը, որպես միջազգային թիվ մեկ կառույց, կորցնում է իր լրջությունն ու ազդեցիկությունը: Այն դարձել է պետությունների ղեկավարների հավաքատեղի, զրուցատաղավար, որտեղ դեռ ավանդույթի ուժով ձգտում են միջազգային պրոբլեմների համար համատեղ լուծումներ գտնել: Այնինչ, դա վաղուց արդեն իլյուզաներ են:

Աշխարհը պտտվում է երեք գերտերությունների շուրջ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան: Նրանք են թելադրում միջազգային օրակարգը, նրանք են որոշում, թե որտեղ ինչ պետք է տեղի ունենա, համաշխարհային շուկայում ու տեխնոլոգիական աշխարհում, տիեզերոում ու ընդերքում ինչ իրավիճակ պետք է լինի:

Շուրջ մեկ տասնյակ երկրներ փորձում են խոշոր եռյակից որևէ մեկի կամ երկուսի շուրջ, դիրքավորել՝ նպատակ ունենալով պահպանել իրենց ռեգիոնալ դերակատարումը և ապահովել ռեգիոնալ իրենց լիդերության մրցակցայնությունը: Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Իրանը, Թուրքիան, Իսրայելը, Գերմանիան, Ֆրանսիան, Ճապոնիան ձգտում են փոփոխվող աշխարհի նոր իրողություններում չկորցնել իրենց դիրքերը և որոշ չափով ազդեցություն ունենալ աշխարհաքաղաքական գործընթացների վրա:

ՄԱԿ-ի ԳԱ այս նստաշրջանը, թեկուզև փորձում էր խնամքով թաքցնել, այնուամենայնիվ, երևում էր, որ աշխարհի երկրների մեծ մասի համար գլխավոր խնդիրը մնում է զարգացումների անորոշությունները:

Իսկ մեր տիպի երկրների համար, որոնք, պատմության հերթական շրջափուլում, մեղմ ասած՝ «իրենց խելքից» կրկին հայտնվել են համաշխարհային հարաբերությունների ձևափոխման զոհասեղանին՝ մնում է կազմակերպել ինքնախաբեության ֆեստիվառներ, անորակ համերգներ ու բրդուճ ուտելու փառատոներ՝ հույս փայփայելով, որ Աստված բարեգութ կլինի և այս անգամ նոր ցեղասպանության կամ պետականության կործանման չի տանի:

Այնինչ, 2021 թվականից հետո, որպես հանրույթ, եթե քաղաքականապես բավարար խելացի գտնվեինք, փոխեինք պարտված ու կապիտուլյացված կառավարությանը՝ ադրբեջանցիների դրդմամբ ոչ թե աշխարհի զոհասեղանին կհայտնվեինք, այլ օգտվելով վերջին տարիներին եղած մի շարք գործընթացներից՝ այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 978

Մեկնաբանություններ